Tuesday, May 15, 2012

Օլանդը դարձավ Ֆրանսիայի նախագահ

Tert.am. 15-5-2012- Ելիսեյան պալատում ավարտվել է Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզիից` ընտրված նախագահ Ֆրանսուա Օլանդին լիազորությունների հանձնման արարողությունը: Օլանդը Ելիսեյան պալատ է եկել Փարիզի 15-րդ շրջանից, որտեղ բնակվում է: Չնայած մեծ թվով ուղեկցողներին, նրա ավտոշարասյունը մի քանի անգամ կարմիր լույսի տակ կանգնել է ճանապարհներին՝ ճանապարհ տալով հետիոտններին: Սարկոզիի կողմնակիցները պաշտոնական նստավայրի մոտ վանկարկել են՝ շնորհակալություն, Նիկոլա: Սարկոզին Օլանդին դիմավորել է շենքի մուտքի աստիճանների մոտ: Կարճատև ձեռքսեղմումից հետո նրանք մտել են նախագահի աշխատասենյակ: Գործերը և «միջուկային գաղտնաբառերը» նոր նախագահին հանձնելուց հետո Սարկոզին հեռացել է, իսկ Օլանդն ուղղվել է հանդիսությունների դահլիճ, որտեղ էլ հյուրերի ներկայությամբ հռչակվել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ: Նախընտրական արշավի շրջանակներում Օլանդը բազմիցս ասել է, որ Սարկոզիի համեմատ «սովորական, նորմալ» նախագահ է լինելու:

No comments: