News.am. 22-9-2010- Սիրիացի քուրդը, ով կոշիկ էր նետել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա, Իսպանիայում դատապարտվել է երեք տարվա ազատազրկման:
Ինչպես հաղորդում է AP-ն, իսպանական Անդալուսիա նահանգի դատարանը մերժել է քրդական ծագմամբ սիրիացի Հոքման Ջոմայի բողոքը եւ ուժի մեջ է թողել դատավճիռը, որը կայացվել էր այս տարվա հունիսին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջոման կոշիկը նետել է Էրդողանի վրա եւ բղավել. «Կեցցե Քուրդիստանը»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջոման կոշիկը նետել է Էրդողանի վրա եւ բղավել. «Կեցցե Քուրդիստանը»:

No comments:
Post a Comment