Thursday, September 16, 2010

Բաքվի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում թալանել են ուղեւորներին. նրանց մեջ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ օտարերկրացիներ կան

Panorama.am 16-9-2010- Բաքվի Հեյդար Ալիեւի անվան օդանավակայանում գողության դեպք է գրանցվել: Ադրբեջանի իրավապահ մարմինները «ԱզերիՊրես» գործակալությանը հայտնել են, որ Մեծ Բրիտանիայի` օդանավակայանում գտնվող BMI ընկերության («British Airways» ընկերության տարածաշրջանային բաժանմունքը) հսկիչ Մուզաֆար Ալեսգերովը գողություն է կատարել օդանավերի բեռնամասից: Նա պարբերաբար Ադրբեջանի քաղաքացիներին եւ օտարերկրացիներին պատկանող ուղեբեռներից հարյուր հազարավոր եվրո եւ մեծ քանակությամբ ոսկյա զարդեր է գողացել:
Իրավապահները հայտնել են, որ Մ.Ասգերովի դեմ հարուցված քրեական գործով մեծ թվով տուժածներ են անցնում, որոնց թվում կան ինչպես Ադրբեջանի, այնպես էլ արտասահմանյան երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ եւ քաղաքացիներ.

No comments: