Thursday, September 16, 2010

Պոլսո հայոց փոխպատրիարքը տեղ է գտել ծաղրանկարների մրցույթի ժյուրիի կազմում

News.am. 16-9-2010- Ստամբուլի Շիշլիի վարչական համայնքի կողմից կազմակերպված «Ծաղրանկարների միջազգային մրցույթ»-ի հաղթողներն ստացել են իրենց մրցանակները։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ «Ստամբուլը 2010-ի Եվրոպայի մշակույթի մայրաքաղաք» միջոցառման շրջանակներում անցկացված ծաղրանկարների մրցույթի ժյուրիի կազմում տեղ են գտել հայտնի ծաղրանկարիչներ, Ստամբուլի ազգային կրթության նահանգային վարչության ղեկավար Մուամեր Յըլդըզը, Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք. Արամ Աթեշյանը։
45 երկրների 284 ծաղրանկարիչների մասնակցությամբ մրցույթին տեղ է գտել 828 աշխատություն։ Առաջին տեղի մրցանակը հանձնվել է մեքսիկացի Անգել Բոլիգանին, երկրորդ տեղի մրցանակը՝ բուլղարացի Դրումեն Դրոգոստինովին։ Երրորդ տեղը բաժին է ընկել թուրք ծաղրանկարիչ Հիջաբի Դեմիջիին։

No comments: