Friday, October 8, 2010

Հայաստանում նոր ատոմակայանի շինարարության ֆինանսավորման աղբյուրները որոշված չեն

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նախնական արժեքը գնահատվում է 4-5 մլրդ դոլարի սահմաններում։ 1060 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի շինարարությունը նախատեսվում է սկսել 2012 թվականին, սակայն 2011-ին պետք է իրականացվեն տարածքի նախապատրաստման աշխատանքները։
Ատոմակայանի շինարարության ֆինանսավորման աղբյուրները լիովին չեն հստակեցվել։ Ենթադրվում է, որ Հայաստանի կառավարությունը կարող է մասնակցել շինարարության արժեքի 20 տոկոսի չափով։ Սակայն ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը NEWS.am-ի հարցմանը պատասխանեց, որ 2011 թ. բյուջեում ատոմակայանի կառուցման կարիքների համար միջոցներ չեն նախատեսված։ «Այս պահի դրությամբ, բյուջեում եւ բյուջեի հետ կապված ֆինանսական հոսքեր ատոմակայանի համար նախատեսված չեն։ Իմ տեղեկությունների համաձայն՝ չի էլ նախատեսվելու»,- ասաց ֆինանսների նախարարը։ Նրա խոսքով՝ Հայաստանը ատոմակայանի շինարարությանը մասնակցության նպատակով կարող է վարկառու միջոցներ ներգրավել, որոնք սակայն բյուջեում չեն արտացոլվի։

No comments: