Friday, October 8, 2010

ԱԼԻԵՎ ԿՏՐՍԵՐԻ ԹԵԶԵՐԻՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇՐՋԱՓԱԿԵԼ Է ՆԱԽԻՋԵՎԱՆԸ

«ԱԶԳ» , 08-10-2010 - Հողն ամեն ինչ կտանի, չի էլ կարմրի, իսկ հողի վրա կանգնած ու ինչ ասես կեղծ ու սխալ ներկայացնողը չի էլ պատժվի: Եթե այդպես չլիներ, Նախիջեւանում Ադրբեջանի նախագահը չէր խոսի այնպիսի հանցագործություններից, որոնք իր երկրի նախաձեռնությունն են ու իրականացումը:
Մասնավորապես, Նախիջեւան այցելության ընթացքում տարբեր օբյեկտների բացման արարողություններին Ալիեւ կրտսերը հայտարարել է, թե «Հայաստանը շրջափակել է Նախիջեւանը», ու «սեփականացնելով ադրբեջանական Զանգեզուրը` կտրել Նախիջեւանը Ադրբեջանից»:
Ալիեւ կրտսերի պաշտոնական կայքէջում տեղադրված ելույթների համաձայն, Ադրբեջանի նախագահը հերթական անգամ, թերեւս ինքն իրեն ու աշխարհին համոզելու համար, անդրադարձել է Նախիջեւանի արմատներին` դրանք ադրբեջանական ներկայացնելով: Միեւնույն ժամանակ, տարօրինակ դարձնելով այն երեւույթը, որ որեւէ պարագայում Ադրբեջանի նախագահն իր տարածքը համարվող Նախիջեւանում հարկ ու անհրաժեշտություն է տեսնում կրկնելու եւ կրկնելու, թե այդ տարածքն «ադրբեջանական է»:

No comments: