Tert.am. 14-10-2010- Բանակցային գործընթացում խոսում են երկու կողմի փախստականների վերադարձի մասին։ Սակայն հայերի պարագայում խոսքը բռնագաղթվածների մասին է։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց Ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ Արարատ Ծատուրյանը։
«Ադրբեջանի պարագայում փախստական չկա, քանի որ նրանք խաղաղ պայմաններում կարողացել են վաճառել իրենց տները, գույքը, նրանց անգամ տրամադրվել են միջոցներ՝ անասունը տեղափոխելու համար», – ասաց նա։
Հաշվի առնելով փաստը, որ Ադրբեջանի իշխանություններն իրագործել են էթնիկ զտումներ, անհրաժեշտ է տարբերել՝ որն է փախստականը, որը՝ բռնագաղթածը։
Նա անդրադարձավ նաև տարածքների վերաբնակեցման հարցին։
«Ինձ հետաքրքիր է, թե ինչպե՞ս է ԵԱՀԿ–ն երաշխավորելու իմ վերադարձը իմ հայրենի բնօրրան», – ասաց նա՝ հիշեցնելով, որ հայ ժողովուրդը, ի դեմս Ադրբեջանի ներկա իշխանությունների, գործ ունի ցեղասպան իշխանությունների հետ։
Միաժամանակ, Ծատուրյանը նշեց, որ այդ իշխանության ներկայացուցիչների մեջ «գազան է նստած», որը յուրաքանչյուր պահի կարող է արթնանալ։
«Ո՞վ կարող է երաշխիք տալ, որ այդ գազանը չի արթնանա, և մարդիկ իրենց բնօրրան վերադառնալուց հետո նորից չեն ենթարկվի ցեղասպանության», – հարցրեց նաէ նշելով, որ այդ մարդկանց վերադարձը բացառվում է, քանի որ չկա երաշխիքների հստակ համակարգ։

No comments:
Post a Comment