Thursday, October 14, 2010

Ցինիզմ, կեղծիք և քարոզչություն. լույս է տեսել «Հայկական հարցը՝ Աթաթուրքի ելույթներում և գրություններում» գիրքը

HayNews.am. 14-10-2010- Թուրք պատմաբան Մեհմեթ Սարայը, ով ժամանակին եղել է Աթաթուրքի հետազոտությունների կենտրոնի տնօրենը, հրատարակել է «Հայկական հարցը՝ Աթաթուրքի ելույթներում և գրություններում» անունը կրող գիրքy, հայտնում է Radikal–ը:
«Հայկական հարցը՝ Աթաթուրքի ելույթներում և գրություններում» գրքում ներկայացվում է Թուրքիայի Հանրապետության հռչակումից առաջ տեղի ունեցած «դեպքերը», «հայերի վայրագությունները», ինչպես նաև օտարերկրյա հյուրերի և լրագրողների հետ զրույցներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Աթաթուրքի արտահայտած մտքերը, վերջինիս տարբեր պաշտոնյաններին ուղարկված պաշտոնական գրությունները:
Թուրքական Vatan պարբերականի փոխանցմամբ՝ Սարայն օգտագործել է Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իրանում, Հունաստանում, ԱՄՆ-ում գտնվող փաստաթղթեր, ինչպես նաև թուրքական աղբյուրներ:
Թուրք պատմաբանն իր գրքում փորձել է ներկայացնել այն, թե իբր Աթաթուրքը դեմ չի եղել և արգելքներ չի կառուցել հայերի վերադարձի համար:

No comments: