Wednesday, October 20, 2010

Թուրքիայի քաղաքական դաշտն սպասում է նոր «սեքս սկանդալի»

Tert.am. 20-10-2010- Շուտով Թուրքիայում հրապարակվելու է շատ հայտնի քաղաքական գործչի սիրային արկածների մասին պատմող տեսաերիզ, որը ցնցումներ է առաջ բերելու երկրի քաղաքական դաշտում:
Այս մասին, թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության Անկարայի նահանգային գրասենյակի նախկին ղեկավար Թունայ Դեմիրթաշը:
Նշելով, որ այդ տեսարեզը ձայնագրվել է դեռ 2008թ. սեպտեմբերին, Դեմիրթաշը պնդել է, որ անհայտ անձինք իր հետ ցանկացել են կապեր հաստատել տեսանյութի առնչությամբ:
«Այդ անձինք ինձ պատմել են տեսանյութի պարունակության մասին: Նրանք ցանկանում էին հանդիպել ինձ հետ: Սակայն ես մերժեցի»,- ասաց նա` վստահեցնելով, որ այդ տեսանյութը շատ ավելի մեծ աղմուկ է հանելու Թուրքիայում, քան Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախկին առաջնորդ Դենիզ Բայքալի դեպքում:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ թուրքական լրատվամիջոցներում հայտնվեց Բայքալի և նույն կուսակցության անդամ, կին պատգամավոր Նեսրին Բայթոքի միջև սեռական հարաբերությունների տեսագրությունը, որ նկարահանվել էր թաքնված տեսախցիկով:

No comments: