Aysor.am. 14-10-2010- «Չավուշօղլուն ոչ միայն Թուրքիայում, այլև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում երբեք Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ օբյեկտիվ կարծիք չի արտահայտել, նրա մոտեցումները միշտ էլ կողմնակալ են եղել, այդ պատճառով էլ նա մշտապես քննադատվել է ոչ միայն հայաստանյան քաղաքական դաշտի ներկայացուցիչների, այլ նաև միջազգային հանրության կողմից»,- անդրադառնալով ադրբեջանցի խորհրդարանականների այն հայտարարությանը, թե Չավուշօղլուն Հայաստանի հարցում օբյեկտիվ մոտեցումներ է դրսևորել՝ Aysor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը:
Խորհրդարանականի կարծիքով՝ Չավուշօղլուն չի կարող անկողմնակալ կարծիք հայտնել և չի կարող չպաշտպանել Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, քանի որ իրեն դրսևորել է որպես թուրք պատգամավոր և մշտապես հանդես է եկել որպես Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի պաշտպան:
«Պատահական չէր նաև նրա կողմից շվեդ խորհրդարանական Լինբլանդի թեկնածության պաշտպանությունը՝ որպես թուրք-ադրբեջանական լոբբիստի: Կարծում եմ, զարմանալու բան չկա, որ ադրբեջանցի խորհրդարանականները «ատամներով» պաշտպանում են Չավուշօղլուին. նա վերջիններիս հույսերն արդարացրել է ու արժանի է նման «շոյանքների»»,- Գագիկ Մելիքյանը:

No comments:
Post a Comment