News.am. 14-10-2010- Հունաստան կատարած այցելության շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հոկտեմբերի 12-ին եւ 13-ին հանդիպել է Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ տիկին Ռոդուլա Զիսիի, Եվրոպական հարցերի եւ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների, Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ներկաներին` Հովիկ Աբրահամյանը նշել է հայ-հունական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը արդյունք է վերջին տարիներին կյանքի կոչված բազմաթիվ ծրագրերի, ձեւավորված իրավապայմանագրային դաշտի, բարձր մակարդակի փոխայցելությունների: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ նախագահի 2011 թ. հունվարին ծրագրված պաշտոնական այցը Հունաստան կնպաստի քաղաքական երկխոսության ակտիվացմանը եւ տնտեսական կապերի զարգացմանը:
Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ տիկին Ռոդուլա Զիսին անդրադարձել է հայ եւ հույն ժողովուրդների ընդհանուր ճակատագրին եւ պատմական ընդհանրություններին, նշելով, որ երկու ժողովուրդներն էլ ստիպված են եղել լքել պատմական հայրենիքը եւ լավ գիտեն, թե ինչ է սփյուռքը: Ամեն տարի ապրիլի 24-ին հույները հայերի հետ միասին նշում են Հայոց ցեղասպանության տարելիցը եւ հարգում անմեղ զոհերի հիշատակը: Ծավալվել է ակտիվ քննարկում հայ-հունական հարաբերությունների զարգացման, հայ-թուրքական, ղարաբաղյան խնդիրների շուրջ:
Հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ Հունաստանի խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ. Մանսնավորապես «Ձախ արմատական կոալիցիա» խմբի նախագահ Ալեքսիս Ցիպրասի, «Նոր ժողովրդավարություն» խմբակցության նախագահ Անտոնիս Սամարասի, Հունաստանի Կոմկուսի խմբակցության ղեկավար Ալեգա Պապարիգայի եւ «Ազգային ուղղափառ միավորում» խմբի նախագահ Յորղոս Կարանցաֆերիսի հետ:

No comments:
Post a Comment