Tert.am. 14-10-2010- Թուրքական մամուլում շարունակում են տարբեր մեկնաբանություններ հրապարակվել օրեր առաջ Թուրքիայի Անթալիա քաղաքի նավահանգիստներից մեկում՝ Savarona հայտնի զբոսանավում տեղի ունեցած հատուկ գործողության մասին, որի ժամանակ ձերբակալվել էին մի շարք մարմնավաճառներ և նրանց հաճախորդները:
Թուրքական Hurriyet օրաթերթը, վկայակոչելով ղազախական աղբյուրները, գրում է, որ չի բացառվում, որ Savarona զբոսանավում ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը և ղազախ, ղրղըզ և ռուս օլիգարխները քննարկել են Ղազախստանում հեղաշրջում կազմակերպելու ծրագրեր:
«Հայտնի է, որ Սաուդաբաևի կյանքը լի է կոռուպցիայի հետ կապված դրվագներով: Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևին հիմնականում պետք է հետաքրքրի այն, թե իր նախարարն ինչ գործեր էր քննարկում թուրքական ջրերում օլիգարխների հետ: Իսկ զբոսանավում ձերբակալված պոռնկուհիներն ուղղակի շղարշում են այդ կարևոր հանգամանքը: Սակայն մեզ մոտ որևէ կասկած չի թողնում այն, որ Սաուդաբաևն օլիգարխների հետ մութ գործեր քննարկելու համար էր դուրս եկել բաց ծով»,- գրում է թուրքական Hurriyet-ը` վկայակոչելով ղազախական Geokz կայքէջը:
Ըստ ղազախական աղբյուրի, Savarona զբոսանավում այլ թեմաների հետ մեկտեղ քննարկվել է նաև Ղազախական ENRC հանքարդյունաբերական հոլդինգի ակցիաների վաճառքը:
Իսկ ղազախական մեկ այլ աղբյուր` Respublika թերթը, գրում է, որ Անկարան Savarona-ի գործողությամբ ցանկացել է պատժել Իսրայելին:
«Թուրքական ծառայությունները 7 ամիս շարունակ հետևում էին Savarona-ին և գործողությունն սկսելու համար սպասում էին Անկարայի հրամանին: Զբոսանավում գործողության ժամանակ գտնվող ռուս, ղազախ և ղրղըզ օլիգարխների միջև ընդհանուր գիծն այն է, որ նրանք բոլորը հրեաներ են: Զբոսանավը վարձակալած Եվրասիայի հրեաների կոնգրեսի նախագահ Ալեքսանդր Մասկևիչը մեկն է այն հրեաներից, ովքեր աշխարհով մեկ պաշտպանում են Իսրայելին: Իսկ թուրքական վարչակազմը թուրք-իսրայելական լարված հարաբերությունների ժամանակաշրջանում շատ հնարավոր է, որ նման քայլով ցանկացել է դաս տալ Մաշկևիչին»,- գրում է ղազախական պարբերականը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական Vatan օրաթերթը, վկայակոչելով ռուսական և ղազախական աղբյուրները, գրել էր, որ ժամանակին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին պատկանած Savarona զբոսանավում տեղի ունեցած գործողության ժամանակ ձերբակալվել էին ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի գլխավորած «Նուր Օթան» կուսակցության անդամ, Ղազախստանի վարչապետի խորհրդական Բիրջան Մուրաթալիևը: Թուրքական պարբերականի տեղեկացմամբ` ձերբակալությունից անմիջապես հետո Ղազախստանի բարձրաստիճան պաշտոնյաները, օգտագործելով իրենց դիվանագիտական անձեռնմխելիությունը, մասնավոր ինքնաթիռով ուղղակի փախչել են Թուրքիայից:

No comments:
Post a Comment