Thursday, October 7, 2010

Գերմանիայում բողոքում են համատարած իսլամացման դեմ

HayNews.am. 7-10-2010- Գերմանիայի երկու կուսակցություններ`Քրիստոնյա դեմոկրատները և Քրիստոնյա սոցիալական միության ներկայացուցիչներն իրենց դժգոհությունն են հայտնել` կապված դաշնության նախագահ Քրիստիան Վուլֆի այն հայտարարության հետ, թե իսլամը նույնպես Գերմանիայի մասն է այնպես, ինչպես քրիստոնեությունն ու հուդայականությունը: Նշենք, որ նման հայտարարությամբ Վուլֆը հանդես էր եկել երկրի միավորման 20-ամյակին նվիրված իր ելույթի ժամանակ:
Նշված ուժերից մեկի ներկայացուցիչն ասել է. «Երբ Գերմանիայում իսլամը հավասարեցվում է քրիտոնեության ու հուդայականության հետ, ես դա սխալ եմ համարում»: Քրիստոնյա դեմոկրատ պատգամավորներից մեկն էլ ասել է. «Չնայած իսլամը դարձել է Գերմանիայի իրականության մի մասը, սակայն Գերմանիան քրիստոնեական և հուդայական ավանդույթների կրող է»:

No comments: