Thursday, October 7, 2010

Հարավային Կորեան դադարեցրել է համագործակցությունը իրանական բանկերի հետ

Հարավային Կորեան երկու ամսով դադարեցրել է գործառույթների իրականացումը իրանական բանկերի հետ, հաղորդում է BBC_ն:
Հարավային Կորեայի իշխանությունները գնացել են այդ քայլին, Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառման համատեքստում: Հիշեցնենք, որ Իրանի դեմ պատժամիջոցների պատճառն այն է, որ նա հրաժարվում է կատարել ուրանի հարստացումը դադարեցնելու վերաբերյալ Արեւմուտքի պահանջները:

No comments: