Thursday, October 7, 2010

ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՅԻՆ ԿԵՍ ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՂԱՐԱԲԱՂ, ՈՉ ԹԵ ՏԱՆԳՈ ՊԱՐԵԻՆՔ ՕՏԱՐՆԵՐԻ ԱՌԱՋ

«Լրագիր» 7-10-2010- Հայաստանը եւ Ղարաբաղը պետք է բաց լինեն միջազգային հանրության առաջ, եւ եթե կարիք լինի փաստահավաք կամ դիտորդական առաքելությունների, ապա պետք է ընդառաջեն դրանց: Այդ միքտը արտահայտել է Ժառանգություն կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, հոկտեմբերի 7-ին Հայելի ակումբում հանդիպելով լրագրողների հետ եւ խոսելով նույն օրը մեկնարկած ԵԱՀԿ դաշտային առաքելության մասին, որն այցելելու է ազատագրված տարածքներ:
“Բայց, սրանք ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններ են, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական տարածքի պատկանող շրջաններ են եւ այստեղ իհարկե պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թույլտվությունը: Ես կարծում եմ, որ միակողմանի, մակերեսային եւ աննպատակասլաց կլինի այդ առաքելությունը, եթե ինքը զուգահեռաբար, ինչպես բոլորս գիտենք, չայցելի նաեւ Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական բնօրրանները` Գետաշեն, Մարտունաշեն, Շահումյան, Մարտակերտի հյուսիսային մասը, Մարտունու արեւելյան մասը, եւ ինչու չէ` Նախիջեւան: Լրատվամիջոցները երեկ եւ այսօր հաղորդում են, որ կարծեք թե նախահամաձայնություն կա, որ համանախագահները կայցելեն Ջուղայի հայոց քաղաքակրթության այդ բնօրանի քանդման, ոչնչաման վայրը: Դա քայլ առաջ կլինի եւ դա իմ կարծիքով անհրաժեշտ տարր կլինի իրենց առաքելության: Բայց առանց զուգահեռաբար այցելելու Ադրբեջանի բռնազավթման տակ գտնվող հայկական տարածքներ, այդ թվում եւ Նախիջեւան, ես կարծում եմ, որ սա առավել քաղաքական առաքելություն է եւ տուրք է տալիս Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին եւ փաստորեն փոխհատուցում է ՄԱԿ-ի օրակարգից իրենց բանաձեւի դուրս հանելու դիմաց , ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է նաեւ, որ պետք է այդ տարածքները բնակեցված լինեին եւ այսօր պետք է ունենայինք կես միլիոն բնակչությամբ Ղարաբաղ, ոչ թե “տանգո պարեինք միջազգային հանրության մեջ, թե տեսեք տարածքներում բնակեցում չկա”:

No comments: