News.am. 7-10-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ադրբեջան կատարելիք այցելության ժամանակ երկրների միջեւ կստորագրվեն մի շարք փաստաթղթեր: Հոկտեմբերի 7-ին, Բաքվում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը: Նրա խոսքով, Էրդողանն այցելելու է Ադրբեջան` մասնակցելու երկու պետությունների համագործակցության խորհրդի նիստին: Էրդողանի այցելությունը նախատեսված է կամ այս տարվա վերջին, կամ մյուս տարվա սկզբին:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջան են պատրաստվում այցելել նաեւ թուրքական զինվորական առաքելության Զինված ուժերի տարբեր կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Թուրքիայի ռազմական առաքելության կազմում ընդգրկված են լինելու Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները, Պաշտպանության նախարարության քարտուղարության անդամներ եւ այլք: Այցելության շրջանակներում նախատեսվում է քննարկել երկու երկրների զինված ուժերին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում կադրերի պատրաստում, տեխնիկական ապահովում, օգնության ցուցաբերում եւ պաշտպանության արտադրության ոլորտում համագործակցության ուժեղացում:

No comments:
Post a Comment