«Լրագիր» 7-10-2010- Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, որն ասում, բայց համառորեն չի հեռանում քաղաքականությունից, երեկ մի ուշագրավ մանրամասն է հայտնել Սերժ Սարգսյանի կազմակերպած կլոր սեղաններից մեկի ընթացքից: Մարքսիստը պատմել է, թե երբ ինքը Սերժ Սարգսյանին ասել է, որ պետք է ՌԴ նախագահ Մեդվեդեւի հետ այսպես խոսել, Սերժ Սարգսյանը նրան հակադարձել է, թե “Արա, դու կարծում ես հեշտ ա Ռուսաստանի նախագահի հետ խոսելը”:
Սերժ Սարգսյանի արտահայտած այդ նախադասության մեջ թերեւս ամփոփված է Հայաստանի իշխանության գրեթե ամբողջ աշխարհայացքը, փիլիսոփայությունը, պատկերացումներն աշխարհակարգի մասին, եթե իհարկե Դավիթ Հակոբյանն իրենից ոչ մի բան չի հորինել եւ ամեն ինչ ներկայացրել է այնպես, ինչպես ասել է Սերժ Սարգսյանը եւ այն համատեքստում, ինչ համատեքստում որ ասվել է այդ խոսքը:
Փաստորեն, Հայաստանի իշխանության համար շատ դժվար է Ռուսաստանի նախագահի հետ խոսելը: Հետաքրքիր է, դա դժվար է միայն Սերժ Սարգսյանի՞ համար, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էլ Ռուսաստանի իրենց բաժին նախագահների հետ խոսել են դժվար: Նաեւ հետաքրքիր է, թե Ռուսաստանի նախագահի ով լինելո՞ւց է գալիս այդ դժվարությունը, թե՞ Ռուսաստանից է գալիս, թե՞ գալիս է Հայաստանի նախագահի ով լինելուց:
Դատելով այն ընթացքից, որ ունեցել են հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի անկախությունից ի վեր, թերեւս կարող ենք ենթադրել, որ Ռուսաստանի նախագահի հետ խոսելը դժվարացել է աստիճանաբար: Ավելին, թերեւս կարող ենք ասել, որ ինչքան Հայաստանի իշխանության համար դժվարացել է սեփական հասարակության հետ խոսելը, այդքան դժվարացել է խոսելը Ռուսաստանի նախագահի հետ, եւ սկսվել է առանց խոսքի համաձայնությունների շղթան:
Դրա հետեւանքն այն է, որ Ռուսաստանն այժմ լիովին տնօրինում է Հայաստանի տնտեսական դաշտը, ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ օբյեկտները, նաեւ իր մոտ պատսպարել արտագաղթած մեծ թվով աշխատուժ, որի շնորհիվ է Հայաստանում տնտեսական կյանք ապահովվում: Այդ ամենի շնորհիվ էլ Ռուսաստանը Հայաստանի վրա ձեռք է բերել հսկայական ռազմա-քաղաքական ազդեցություն:
Սերժ Սարգսյանն անկեղծ է, երբ ասում է, որ Ռուսաստանի նախագահի հետ խոսելը հեշտ չէ: Երբ իշխանություն ես ձեւավորում մարտի 1-ին Երեւանի կենտրոնում 10 քաղաքացի գնդակահարելու գնով, արդեն միանգամայն պարզ է, որ ավելի հեշտ է ոչ թե խոսել Ռուսաստանի նախագահի հետ, այլ շնորհակալություն հայտնել նրան ընտրության ժամանակ ցուցաբերած անվերապահ աջակցության համար, ինչն էլ արեց Սերժ Սարգսյանը Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը, երբ նա դեռ չէր թողել նախագահի պաշտոնը:
Ռուսաստանի, եւ որեւէ այլ ազդեցիկ երկրի նախագահի հետ խոսելու համար հարկավոր է հասարակություն, երկիր, պետություն ներկայացնել, ոչ թե բիզնես շահ: Ռուսաստանի նախագահի հետ սեփական բիզնեսը չի կարողանում հեշտ խոսել, ուր մնաց հայկական բիզնես-իշխանությունը:
Մարքսիստը լռում է այն մասին, թե արդյոք հարցրել է Սերժ Սարգսյանին, թե ինչու է դժվար Ռուսաստանի նախագահի հետ խոսելը: Կամ, իսկ ո՞ր նախագահի հետ խոսելն է հեշտ: Օրինակ, հե՞շտ էր արդյոք Գյուլի հետ, Օբամայի հետ, կամ հե՞շտ է արդյոք Սահակաշվիլիի, Ալիեւի հետ: Թերեւս որեւէ մեկի հետ էլ հեշտ չէ, քանի դեռ Սերժ Սարգսյանը դժվարությամբ է խոսում սեփական երկրի քաղաքացիների հետ, խոսում է ոստիկանության լեզվով, խոսում է ընտրակեղծարարների լեզվով, խոսում է օրենքից վեր կանգնած օլիգարխների եւ նրանց կլանների լեզվով, խոսում է հարկային եւ մաքսային տեսուչների կամայականությունների եւ պատվեր կատարող դատարանների լեզվով:
Այդ դեպքում իհարկե դժվար է լինելու դրսում խոսելը, որովհետեւ ներսում հասարակության հետ այդ լեզվով խոսելու համար անհրաժեշտ է դրսի աջակցությունը, իսկ եթե իշխանությունը մեծապես կախված է այդ աջակցությունից, բնական է, որ հեշտ չի լինելու աջակիցների հետ խոսելը` լինի դա Ռուսաստանը, ԱՄՆ, թե որեւէ այլ երկիր, որն այս կամ այն կերպ նպաստում է Հայաստանում իշխանություն պահելուն:
Իշխանության լեզուն քաղաքացին է բացում, բայց ազատ քաղաքացին:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments:
Post a Comment