ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (ՌԴ) հայտարարություն են տարածել, որում ասվում է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրականացրեցին իրենց Դաշտային փաստահավաք առաքելությունը ԼՂ հարակից զբաղեցված տարածքներում։ Առաքելությունն իրականացվել է 2010թ. հոկտեմբերի 7–13–ը՝ բոլոր կողմերի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Համանախագահների առաքելությանն աջակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և տեղի դե ֆակտո իշխանությունների հետ աշխատող նրա թիմը։ Համանախագահների հրավերով երեք տեխնիկական փորձագետները, երկուսը՝ ՄԱԿ–ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի ներկայացուցիչներ, աջակցել են նրանց այդ գործողության ընթացքում։
Մինչև Առաքելությունն սկսելը համանախագահները հոկտեմբերի 6–ին առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որոնց ներկայացրել են Առաքելության մանրամասները և ծանոթացրել աշխատանքային խմբի հետ։ 2010թ. հոկտեմբերի 7–ին նրանք նմանատիպ հանդիպում են ունեցել նաև Ստեփանակերտի/Խանկենդիի դե ֆակտո իշխանությունների հետ։
Առաքելությունը կարևոր հնարավորություն տվեց համանախագահներին տեղում հանդիպել բազմաթիվ մարդկանց հետ և ծանոթանալ տարածքներում ընդհանուր ներկա իրավիճակին բոլոր ասպեկտներում, այդ թվում՝ մարդասիրական կարիքների ոլորտում։
ՄԱԿ–ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի տեխնիկական փորձագետների աննախադեպ մասնակցությունը Առաքելության աշխատանքային խմբին թույլ տվեց ավելի լավ հասկանալ տարածաշրջանում բոլոր փախստականների և տեղահանվածների իրավունքները միջազգային մարդասիրական օրենքի շրջանակում, ինչպես նաև ներկայում այդ տարածքներում բնակվողների պայմանները։
Համանախագահները փորձագետների աջակցությամբ այժմ ի մի են բերում Առաքելության ընթացքում հավաքած տեղեկությունները։ Աշխատանքն ավարտելուց հետո նրանք կնախապատրաստեն ԵԱՀԿ ներքին զեկույց, որը կներկայացվի բոլոր կողմերին»։

No comments:
Post a Comment