Panorama.am. 14-10-2010- Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ադրբեջանահայերի ասամբլեա» ՀԿ նախագահ Գրիգորի Այվազյանը հայտնեց, որ Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով այդ երկրի ԿԸՀ-ին ուղղված «Ադրբեջանահայերի ասամբլեա» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանին սատարող նախաձեռնող խմբի նամակը, վերջին տեղեկություններով, արդեն տեղ է հասել:
«Մենք «Հայփոստից» ճշտել ենք, որ այդ նամակը Վիեննայից Բաքու է հասել տարանցիկ ճանապարհով: Այնպես որ, Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազարի Պանախովի այն հայտարարությունը, իբրև թե մենք միայն ԶԼՄ-երի միջոցով ենք նրանց դիմել`ապատեղեկատվություն է: Մենք դիմել ենք պաշտոնական ձևով: Այժմ սպասում ենք պատասխանի»,- հավելեց նա:
Բանախոսի խոսքով, եթե նրանք այս անգամ մերժեն կամ անտեսեն այս դիմումը, ուրեմն ևս մեկ անգամ ամբողջ աշխարհին կապացուցեն ոչ բարոյական և ոչ իրավական իրավունք չունեն հավակնելու Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը: «Ինչպես նաև այդ դեպքում իրենք պետք է խոստովանեն, որ պետք է մոռանան Ղարաբաղին վերատիրելու անիրագործելի երազանքը»,- հավելեց նա:
Ըստ նրա, եթե իրեն չգրանցեն, ապա Ադրբեջանը ողջ աշխարհի առջև հերթական անգամ խայտառակ կլինի: «Ադրբեջանը կխայտառակվի այնպես, ինչպես հայ հովվի գերեվարման և սպանության դեպքում», - ընգծեց նա:
ՀԿ-ի նախագահը նաև նշեց, որ գրանցվելու դեպքում պատրաստվում է ակտիվ նախընտրական քարոզարշավ իրականացնել: «Մենք աշխարհում ունենք սփռված մեկ միլիոնանոց ադրբեջանահայություն, որոնք կարող են լինել իր ընտրողները: Նրանց համար աշխարհի տարբեր հատվածներում ընտրատեղամասեր պետք է բացվեն»,- հավելեց Գ. Այվազյանը:
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, ըստ Ադրևբեջանի Սահմանադրության Ադրբեջանում ծնված մարդը համարվում է ցմահ Ադրբեջանի հանրապետության քաղաքացի: «Ես ցանկանում եմ հիշեցնել Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազարի Պանախովին, որ իրենց երկրի Սահմանադրության մեջ հստակ սահմանված է, թե ով է հանդիսանում այդ երկիր քաղաքացի»,- ասաց նա և հավելեց, որ Ադրբեջանի ցանկացած քաղաքացի կարող է մասնակցել ընտրություններին:

No comments:
Post a Comment