
«Սա պաթոլոգիական ստախոսություն է, իսկ դա ծագում է, երբ կա շատ լուրջ ներհոգեկան խնդիր: Իսկ դրանցից ադրբեջանական էության, ինքնության տեսակետից ես կառանձնացնեի. «Ումի՞ց եմ ես սերված»: Ահա, մեր հարևան երկրի հանրույթն ունի այս հարցը»,-ասաց Կ. Նալչաջյանը:
Այն հոգեբանը համարեց էթնոախտաբանության ոլորտին պատկանող հարց, որը դարձել է էթնոքաղաքական:
Ինչ վերաբերում է ստոխոսությանը, ապա նա նկատեց, որ մի քանի անգամ նույն սուտը կրկնելից ստախոսը ինքն է սկսում հավատալ դրան: Այդպես էլ` Ադրբեջանի դեպքում: Կ. Նալչաջյանի բացատրության համաձայն, սուտասանը դառնում է իր իսկ ստի ջատագովը, բարձրաձայնողն ու նույնիսկ «նեղանում է», որ իրեն փաստերով ապացուցում են իր սխալ լինելու մեջ:
Վերջում հոգեբանը նկատեց, որ այդ սուտը կարող է վտանգավոր լինել, քանի որ ճոխ ու գունավոր ներկայացման դեպքում որոշ լսարաններ կարող են նույնիսկ չկասկածել դրա սուտ լինելու մեջ:
Ի դեպ, հոգեբան Նալչաջյանն ասաց, որ իր ուսանողներից մեկի հետազոտության արդյունքում բացահայտվել է ադրբեջանցիների ավանդույթներից մեկը. ադրբեջանական ընտանիքներում երեխայի կատարած առաջին գողության փաստը, ավանդաբար, վերածվում է ընտանեկան տոնակատարության: Իսկ այդ տոնը կոչվում է «սֆթա»:
«Գողությունը ոչ միայն արգահատելի արարք է, այլ մի բան է, որը պետք է դատապարտել, իսկ մեր հարևանների մոտ այն խրախուսվում է»,- նկատեց հոգեբանը:
No comments:
Post a Comment