Thursday, October 7, 2010

ԱՄՆ-ն կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել զորքերը «վրացական հողերից»

HayNews.am. 7-10-2010- Միացյալ Նահանգները կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զորքերը Վրաստանի տարածքներից և կատարել 2008 թ-ի օգոստոսի 12-ին հրադադարի հաստատման մասին պայմանագիրը: Վաշինգթոնում Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն սատարում է Վրաստանին` ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հարցում:

No comments: