News.am. 7-10-2010- Թուրքիան շատ անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի եւ հարակից շրջանների «օկուպացիայի» փաստով եւ կարծում է, որ տարածաշրջանի զարգացման համար անհրաժեշտ է լուծել այդ խնդիրը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը:
«Ղարաբաղյան տարածաշրջանի եւ աշխարհի զարգացման համար մենք հակամարտության շուտափույթ կարգավորում ենք ցանկանում: Այստեղ անարդարություն կա: Ադրբեջանական հողերն օկուպացված են: ՄԱԿ-ն այդ կապակցությամբ չորս բանաձեւ է տարածել: Մենք չենք ուզում, որ խնդիրներ ունենաք հարեւանների հետ, բայց անհրաժեշտ է ազատել օկուպացված ադրբեջանական տարածքները եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղիներ գտնել»,- ասել է Թուրքիայի դեսպանը:
Նա կոչ է արել «հարգանքով» վերաբերել Անիի հայկական տաճարում «Ազգայնական շարժում» կուսակցության անցկացրած նամազի նկատմամբ:

No comments:
Post a Comment