Հայ արիական միաբանությունը հայտարարություն է տարածել, որով իր տարակուսանքն է հայտնում Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի՝ Երևանում ասած այն «անգրագետ արտահայտության համար, թե ինքը չգիտի «ինչ է Ջավախքը», որ «նման վայր Վրաստանի քարտեզի վրա չկա…»»:
«Սա վրացական հերթական սադրանքն է ջավախքահայության և առհասարակ հայության նկատմամբ, որից այնքան էլ չենք զարմանում, սակայն ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ոչ համարժեք կեցվածքն ու պատասխանի բացակայությունը, իրոք մտահոգիչ է: Սեփական տանը թույլ տալ անարգելու մեր հայրենիքի մի հատվածը` անթույլատրելի և ողորմելի կեցվածք է:
Վերջերս Թբիլիսին և Բաքուն հաճախակի են խոսում երկու երկրների համադաշնության ստեղծման մասին, ուստի այսպիսի անպատասխանատու հայտարարություններին պետք է տեղում և շատ կտրուկ պատասխաններ տրվեն: ՀՀ ԱԳ նախարարը պետք է կամ կոպտորեն ընդհատեր ասուլիսը, որում հնչեց Վրաստանի ԱԳ նախարարի անգրագիտությունը, կամ պետք է հիշեցներ, թե ինչ է Ջավախքը, ինչ է Հայաստանը և երբ և ինչ ձևով է առաջացել Վրաստանը, որն արդեն իսկ արդարացի բաժանման գործընթացում է` երբ Վրաստան կոչված տարածքից իրենց պատմական հողերով անկախացան Աբխազիան և Հարավային Օսիան, անկախանալու հեռանկարն ունեն Ջավախքն ու Աջարիան և էլի տարածքներ:
Հայ արիական միաբանությունը ՀՀ իշխանություններին զգուշացնում է, որ այսպիսի «հարևանասիրական ու բարեկամական» դրսևորումները նոր վտանգի առջև կկանգնեցնեն հայությանը, այս անգամ Ջավախքի և վրացահայության հարցում»,- ասվում է ՀԱՄ հայտարարությունում:

No comments:
Post a Comment