Wednesday, October 20, 2010

Իրանը Չինաստանից եւ Վենեսուելայից C-300-ներ չի գնի

Իրանը չի պատրաստվում Չինաստանից եւ Վենեսուելայից C-300 հակահրթիռային համակարգեր գնել: Այդ մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին:
Վահիդին շշուկներ է անվանել այդ կապակցությամբ տարածվող լուրերը եւ ասել, թե Իրանի զինված ուժերը զգալիորեն աճել են ռազմական տեխնոլորգիաների ոլորտում, գրում է FARS-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, թե Ռուսաստանից կգնի C-300 համալիրներ: Արեւմուտքում մտավախություն ունեն, թե դրանք արդյունքում կարող են հայտնվել Իրանում:
Ռուսաստանն ու Իրանը 2005 թվականի դեկտեմբերին համաձայնագիր էին ստորագրել 1 մլրդ դոլարի չափով, սակայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւից հետո Ռուսաստանը հրաժարվել է վաճառել այդ զենքերը Իրանին:

No comments: