Thursday, October 21, 2010

Windows 7 օպերացիոն համակարգը մինչեւ տարեվերջ կլինի նաեւ հայերեն

Windows 7 օպերացիոն համակարգի հայերեն տարբերակը մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը։ Նրա խոսքով՝ հայկական տարբերակում բավականին դրական տեղաշարժ կա՝ օպերացիոն համակարգի նախորդ տարբերակների հետ համեմատած, այս տարբերակում հայերեն սխալների ուղղման (spell check) ծրագիրն առավել ճշգրիտ է ստուգում։
«Եթե օպերացիոն համակարգի նախորդ տարբերակի դեպքում հայերեն սխաների ուղղումը հասցված էր 90 տոկոսի, ապա այժմ այդ թիվը ավելի կբարձրանա, քանի որ մենք բավականին մեծ ուշադրություն ենք դարձրել սխալների ուղղման ճշտությանը»,-ասաց Գ. Բարսեղյանը։
Նրա խոսքով` Windows 7-ի հայերեն տարբերակում բարելավումներ կլինեն նաեւ հայերեն համակարգչային տերմինաբանության ուղղությամբ, որի համար հաշվի են առնվել ինչպես օգտագործողների, այնպես էլ տարբեր մասնագետների կարծիքներն ու խորհուրդները։
Գ. Բարսեղյանը տեղեկացրեց նաեւ, որ մինչեւ հաջորդ տարվա առաջին եռամյակը պատրաստ կլինի նաեւ Microsoft Office 2010-ի հայերեն տարբերակը։

No comments: