Thursday, October 21, 2010

Աշխարհի ամենաերկար կատուն 123,2 սմ է

Նևադա նահանգի Ռինո քաղաքում ապրող կատուն ճանաչվել է աշխարհի ամենաերկար ընտանի կատուն։ Այս մասին հայտնում է Agence France-Presse–ը։
Մեյն կուն ցեղատեսակին պատկանող, Ստյու անվամբ այս կատվի չափերը գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում։ Նրա մարմնի երկարությունը՝ քթի ծայրից մինչ պոչը, 123,2 սմ է։
Գինեսի այս ռեկորդակրի տերերը, որ ունեն այդ ցեղատեսակի ևս 4 կատու, ասել են. «Ստյուն շատ լավիկն է և շփվող։ Նա բոլորին դուր է գալիս, նա նաև հոգ է տանում իր 4 ընկերների մասին»։
Ամենաերկար կատվի նախորդ ռեկորդը ևս այս ցեղատեսակին էր պատկանում՝ 121,9 սմ երկարությամբ։
Հիշեցնենք, որ մեյն կուները համարվում են աշխարհի ամենախոշոր ընտանի կատուները։

No comments: