Thursday, November 25, 2010

Քուրդ և թուրք սահմանախախտներին 2 ամսով կալանքի վերցնելու որոշում է կայացվել

Panorama.am. 24-11-2010- Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում որոշում է կայացրել հայ-թուրքական սահմանը խախտած 7 հոգու նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրել է երկամսյա կալանքը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը:
Նշենք, որ դռնփակ նիստը վարել է Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյնը:
Ըստ մեր տեղեկությունների, հայ-թուրքական սահմանը խախտածները և թուրքեր են, և քրդեր:
Հիշեցնենք, որ ԱԱԾ լրատվական ծառայությունը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 21-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն է ստացել հայ-թուրքական պետական սահմանի ՌԴ ԴԱԾ ՍՎ-ի 13-րդ սահմանապահ ուղեկալի տեղամասում սահմանի խախտման վերաբերյալ, տեղեկացնում են ԱԱԾ Մամուլի կենտրոնից:

Նույն օրը, ՀՀ ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սուրենավան համայնքի մոտակայքում թվով 7 հոգի սահմանախախտները հայտնաբերվել և ձերբակալվել են:

Փաստի առիթով ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 329-րդ /ապօրինի սահմանի հատում/ հոդվածի հատկանիշներով:

No comments: