Thursday, November 25, 2010

Հայաստանն այս տարի 21,5 մլն դոլար է ծախսել արտաքին պարտքի մարման նպատակով

News.am. 24-11-2010- Հայաստանը 2010 թ. 10 ամսում 7,8 մլրդ դրամ (մոտ 21,5 մլն դոլար) է ծախսել արտաքին պարտավորությունների մարման նպատակով։ Այս մասին նշված է ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ։
Այդ գումարների առյուծի բաժինը՝ 5.4 մլրդ դրամը (մոտ 15 մլն դոլար) հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 199.3 մլն դրամ (մոտ 550 հազ. դոլար)` Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամին, 88.7 մլն դրամ (մոտ 245 հազ. դոլար)` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին, 64.4 մլն դրամ (մոտ 180 հազ. դոլար)` ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքի մարմանը։ 1.1 մլրդ դրամ (մոտ 3 մլն դոլար) է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման եւ բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 667.6 մլն դրամ (մոտ 1,8 մլն դոլար)` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 44.1 մլն դրամ (մոտ 120 հազ. դոլար)` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը եւ 285.7 մլն դրամ (մոտ 800 հազ. դոլար)` Գերմանիայի նկատմամբ պարտավորությունների մարմանը:

No comments: