Thursday, November 25, 2010

Տարածաշրջանի թշնամիները ԼՂ հակամարտության լուծում չեն ցանկանում. Ադրբեջանում Իրանի դեսպան

Tert.am. 24-11-2010- «Տարածաշրջանի թշնամիները չեն ցանկանում, որպեսզի ԼՂ հիմնահարցը կարգավորվի»։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամմեդբագիր Բահրամին։
Ինչպես փոխանցում է APA գործակալությունը, Բահրամին նշել է, որ Իրանը ցանկանում է ԼՂ հակամարտության շուտափույթ կարգավորում այնպես, ինչպես ձգտում է Աֆղանստանում և Իրաքում կայունության և խաղաղության վերականգնման։
«Իրանը հենց սկզբից ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և միշտ աջակցել է Ադրբեջանի արդար գործին բոլոր միջազգային ասպարեզներում»։

No comments: