Friday, November 5, 2010

ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՆԱՏՕ-Ի ԽՎ-Ի ՕՐԱԿԱՐԳԻՑ ՀԱՆՎԵԼ Է

«ԱԶԳ», 05-11-2010- ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանի տեղեկացմամբ` ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի այս նստաշրջանի օրակարգից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձեւի նախագիծը հանվել է:
ՆԱՏՕ-ի ԽՎ-ի ղեկավարին բանաձեւը քննարկելու աննպատակահարմարության վերաբերյալ նամակ էր հղել ոչ միայն ՆԱՏՕ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանը, այլ նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

No comments: