Thursday, November 25, 2010

ԻՐԱՔԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԵՄ ՉԷ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՆԱՀԱՆԳԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ

«ԱԶԳ», 25-11-2010 - Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին դեմ չէ երկրում քրիստոնյաների առանձին նահանգի ստեղծմանը: Այդ մասին հաղորդել է Վատիկանի ռադիոն, վկայակոչելով Աուսաթ ալ Իրաք գործակալության տեղեկատվությունը:
Թալաբանին ընդգծել է, որ Իրաքում կան շրջաններ, որտեղ քրիստոնյաները մեծամասնություն են կազմում:
Նախագահի խոսքերով, շիա մահմեդականները պատրաստակամություն են հայտնել զինված ջոկատներ ստեղծել քրիստոնյաներին պաշտպանելու համար: «Քրիստոնյաների պաշտպանությունը Իրաքի կառավարության եւ բոլոր քաղաքական դաշինքների սրբազան պարտքն է», նշել է Թալաբանին:
Վատիկանի ռադիոն իր հերթին հիշեցրել է, որ Բաղդադում վերջերս տասնյակ մարդիկ են սպանվել քրիստոնյաների տների վրա կատարված զինված հարձակումների հետեւանքով: Օգոստոսի 31-ին ասորի կաթոլիկների տաճարում գրոհայինների հարձակման ժամանակ սպանվեց 46 քրիստոնյա, այդ թվումՙ 2 հոգեւորական: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Բաղդադում սպանվել են 5 եւ վիրավորվել 20 քրիստոնյաներ:

No comments: