Saturday, November 6, 2010

Թմրամոլները պաշարել են Չարենցի տունը. թուրքերը պահանջում են ավերել այն

Tert.am. 6-11-2010- Արդեն երկրորդ օրն է, ինչ թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում Եղիշե Չարենցի` Կարսում գտնվող հայրական տան առնչությամբ:
Այսօր թեմային անդրադարձել է թուրքական Dogan («Դողան») գործակալությունը` նշելով, որ խարխուլ և լքված վիճակում գտնվող Չարենցի տունը «պաշարել» են թմրամոլները:
«100 քառակուսի մետր տարածք, երեք սենյակ և փոքրիկ այգի ունեցող այդ լքված տունը պաշարել են թմրամոլները: Այն դարձել է իսկական սպառնալիք թաղամասի բնակիչների համար, որոնք պահանջում են կամ հիմնահատակ ավերել այդ տունը, կամ` վերականգնել այն»,- նշում է թուրքական լրատվամիջոցը:
Երեկ թեմային անդրադարձել էր թուրքական Hurriyet օրաթերթը` տեղեկացնելով, որ Եղիշե Չարենցի տան ներկայիս սեփականատերը այդ լքված տան համար պահանջում է մոտ 180 հազար ԱՄՆ դոլար: Թուրքական պարբերականը տեղեկացնում էր նաև, որ ժամանակին տունը ցանկացել է գնել մի պոլսահայ և այն վերածել թանգարանի, սակայն ներկա փուլում տան վաճառքի հարցով բանակցությունները դադարեցվել են:

No comments: