Thursday, November 25, 2010

Չավուշօղլու. Հունվարին օրակարգ կբերենք Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողով հիմնելու հարցը

Panorama.am. 25-11-2010- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) թուրք նախագահ Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում պատասխանել է թուրքական «Աքսիյոն» (Aksiyon) պարբերականի լրագրողի հարցերին: Չավուշօղլուն նշել է, որ գործողությունների նոր շրջանում Եվրախորհուրդը նպաստելու է, որպեսզի կրոնների միջև երկխոսություն հաստատվի:
Անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հիմնախնդրին, ինչի առնչությամբ Չավուշօղլուն ասել է. «Որպես նոր քայլ` հիմնելու են Ղարաբաղի հարցով զբաղվող մի ենթահանձնաժողով: Այդ հարցն օրակարգ ենք բերելու հունվարին: ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ես արդեն 5 անգամ հանդիպել եմ հայկական և ադրբեջանական պատվիրակությունների հետ: Հիմնախնդրի լուծման համար առավել ակտիվ ենք լինելու»:

Հիշեցնենք, որ 47 պետություն և 800 մլն բնակչություն ներկայացնող կառույցի ղեկավարի պաշտոնում Չավուշօղլուն ընտրվել է 10 ամիս առաջ:

No comments: