Thursday, November 25, 2010

«Խենթ» մականունով թուրքը պատրաստում է Անիի ավերակների մանրակերտը

HayNews.am. 25-11-2010- Կարսի նահանգի Չամուրլու գյուղի հովիվ Մեթին Դողրուքարթալն արդեն մի քանի տարի է, ինչ պատրաստում է շրջանի պատմամշակութային շինությունների մանրակերտը: Ինչպես փոխանցում է Dogan գործակալությունը, Մեթինին իր սիրելի զբաղմունքի համար համագյուղացիները «խենթ» են ասում: Այնուամենայնիվ, 38-ամյա Մեթինն արդեն 3 տարի է, ինչ գումար է ստանում Կարսի քաղաքապետարանից՝ շինությունների մանրակերտները պատրաստելու համար:
Մեթինն ակտիվ զբաղվում է նաև Անիի ավերակներում կիսաքանդ շինությունները մանրակերտ վերածելով: Միևնույն ժամանակ վերջինս մանրակերտները պատրաստում է քարերից, որոնք հավաքում է շրջակայքից, ինչը ենթադրում է մտածել, որ դա հենց նույն շինությունների քարերն են, որոնք պետք է մանրակերտ դառնան:

No comments: