Thursday, November 25, 2010

Սերժ Սարգսյանը գլխավորում է Հայաստանի ազդեցիկ քաղաքական գործիչների ցանկը

Panorama.am. 25-11-2010- ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ «Սոցիոմետր» կազմակերպության հոկտեմբերի 20-24 անցկացրած հարցումների, գլխավորում է Հայաստանի ազդեցիկ քաղաքական գործիչների ցանկը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Մեզ հետաքրքրել է, թե որ հիմնահարցերն են այսօր մտահոգում ակտիվ բնակչությանը, ինչպես են նրանք գնահատում իրավիճակը, ում հետ են դա կապում և ով է այսօրվա ազդեցիկ դեմքն ու ուժը մեր քաղաքական ասպարեզում»,-ասաց Ա. Ադիբեկյանը:
Սոցիոլոգը նշեց, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանից հետո ազդեցիկ գործիչների ցանկը շարունակում են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, «ՕԵԿ» ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ապա` «Ժառանգության» Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ լավագույն հնգյակը եզրափակում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

No comments: