Monday, November 8, 2010

Փորձագետ. Ադրբեջանը պետք է փորձի ավելի փոխզիջումային դիրքորոշում որդեգրել

Tert.am. 8-11-2010-Աստրախանում ձեռք բերված մարդասիրական պայմանավորվածությունները կամրապնդվեն Աստանայում՝ մանավանդ սահմանին առավել կայուն իրավիճակ հաստատելու համար։ Նոյեմբերի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Նորավանք» գիտակրթական համալիրի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
«Ադրբեջանն այս առումով պետք է լրջորեն մտածի։ Չնայած մենք՝ հայերս, շատ հաճախ ենք նեղսրտում, որ շրջապատված ենք ոչ բարեկամական երկրներով, սակայն Ադրբեջանի վիճակն այս առումով մեզանից լավը չէ»,- նկատեց փորձագետը:
Հարությունյանի կարծիքով, Ադրբեջանն այսօր լուրջ խնդիրներ ունի հարեւանների՝ մասնավորապես Հայաստանի եւ Իրանի հետ։ Վրաստանի հետ համադաշնություն ստեղծելու փորձը տեղեկատվական խաբկանք է, եւ դրանից այնկողմ Ադրբեջանը չի կարող գնալ:
«Վրացիները հասկանում են, որ նման միությունը աշխատելու է բացառապես ի վնաս Վրաստանի։ Դրանից ելնելով՝ Ադրբեջանը պետք է փորձի ավելի փոխզիջումային դիրք գրավել ղարաբաղյան բանակցություններում»,- ասաց նա:

No comments: