Monday, November 8, 2010

Հայ հաքերները կոտրել են Day.az ադրբեջանական կայքի էլեկտրոնային փոստը

HayNews.am. 8-11-2010- Հայ հաքերները շաբաթ և կիրակի կոտրել են ադրբեջանական Day.az հակահայ կայքի էլեկտրոնային փոստը: Այս մասին աղիողորմ բողոքել են Day.az-ի պատասխանատուները, ովքեր նշել են, թե իրենց հասցեներից տարբեր մարդկանց նամակներ է ուղարկվել: Նկատենք, որ չնայած ադրբեջանցիների պնդումների, թե այժ իրենց մոտ ամեն ինչ վերականգնված է,Times.am-ը գրում է, որ իրենց էլեկտրոնային հասցեին editor@day.az-ից նամակ է ստացեվլ, որտեղ Hamazoosp Hacking LTD հաքերային խումբը «շնորհավորել է» Ադրբեջանի ժողովրդին «ժողովրդավարական խորհրդարանական ընտրություններ» անցկացնելու համար և «օրհնել է Հեյդար Ալիևի» հիշատակը, որը հիմնեց Ադրբեջանում իշխող ալիևյան հանցագործ կլանը:

No comments: