Monday, November 8, 2010

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՈՉ ՄԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ

«Լրագիր» 8-11-2010- Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը տեղեկացնում է, որ չնայած Ադրբեջանում նախօրեին կայացած ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, այնուհանդերձ, ոչ մի լուրջ առաջընթաց չի գրանցվել ժողովրդավարական առումով:
Դիտորդները նշել են, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լավ է իրականացրել ընտրական գործընթացի ընդհանուր վարչարարությունն ու տեխնիկական ասպեկտները: Բայց լրատվամիջոցների ազատության սահմանափակումները ու հավաքներ կազմակերպելու ազատությունը, թեկնածուների գրանցման թերի գործընթացը թուլացրել են ընդդիմությանը և կենսունակ քաղաքական դիսկուրսը դարձրել գրեթե անհնար: Քվեարկության ընթացքը ընտրությունների օրը 90 տոկոս ընտրատեղամասերում դրական է գնահատվել, մինչդեռ լուրջ խնդիրներ են ծագել10 տոկոսում:

“Անկախ դիտորդները հաղորդել են քվեների խախտումների, ընդդիմության դիտորդների հետապնդումների և քվեատուփերի լցոնմումների մասին: Ադրբեջանը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրի ավելի մեծ ժողովրդավարություն ապահովելու համար”, ասել է Եվրոպական Խորհրդարանի պատվիրակության ղեկավար Աննելի Ջատենմակին:

No comments: