Monday, November 8, 2010

Թուրք պատգամավոր. «Ադրբեջանի ցանկացած թշնամին՝ Թուրքիայի թշնամին է»

Diplomat.am. 8-11-2010- «Ադրբեջանի ցանկացած թշնամին հանդիսանում է Թուրքիայի թշնամի, Թուրքիայի ցանկացած թշնամին ՝ Ադրբեջանի թշնամի է և մեր եղբայրությանը ոչ ոք չի կարող խանգարել»։
Այդ մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական խմբի նախագահ Մուստաֆա Քաբաքչին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
«Ես բարձր եմ գնահատում Ադրբեջանում անցկացված խորրդարանական ընտրությունները, ինչես նաև ուզում եմ հատկապես նշել, որ Ադրբըջանի ու Թուրքիայի եղբայրությանը ոչ մի արգելք չի կարող խանգարել։ Մեր ժողովուրդները միշտ եղել են ու կլինեն միասին, համաթուրքական միասնության զարգացումը՝ թուրքալեզու ժողովուրդները ինտեգրման ու կապերի ընդլայնման նպատակ ունի։ Թուրքական աշխարհը հանդես չի գալիս որևէ մեկի դեմ, այլ ընդհակառակը՝ մարտնչում է նրա համար, որպեսզի բոլորը միասին զարգանան»,- նշել է Քաբաքչին։

No comments: