Նոյեմբերի 13-14-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Գերագույն Հոգևոր խորհրդի անդամներն աղոթեցին խորհրդի հանգուցյալ անդամ Ռաֆայել Պապայանի հոգու հանգստության համար: Մինչ օրակարգին անցնելը ժողովականներին ողջունեց և իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը:
Ժողովի նիստերն ատենապետեցին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը: Ժողովի օրակարգում ընդգրկված էին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու նվիրապետական Աթոռներին, թեմերին և միջեկեղեցական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:
Օրակարգի հաստատումից հետո Խաժակ Սրբազանը զեկույց ներկայացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կանոնական հանձնախմբի աշխատանքների ընթացքի վերաբերյալ:
Ժողովականներին տեղեկացվեց նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում նոյեմբերի 15-18-ը գումարվելիք միաբանական ժողովի մասին: Գերագույն հոգևոր խորհուրդը ողջունեց միաբանական ժողովի գումարումը` կարևոր նկատելով Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը հուզող խնդիրների հաղթահարումը հանուն պատմական Ս. Աթոռի առաքելության առավել արդյունավետ իրագործման:
Այնուհետև Ֆրանսիայի Հայոց թեմի և Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությանն առնչվող հարցերը ներկայացրեց Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը: Սրբազան Հայրը զեկուցեց նաև Բենելյուքս երկրներում եկեղեցական կառույցների ձևավորման ընթացքի մասին: Գոհունակությամբ ի գիտություն ընդունելով զեկույցը` Գերագույն հոգևոր խորհուրդը հորդորեց շարունակել աշխատանքները:
Ժողովի ընթացքում քննության առնվեց Շվեցարիայում թեմական կյանքի վերակազմակերպման խնդիրը: Տեղեկացվեց, որ առաջիկայում Սյունյաց և Տավուշի փոխառաջնորդություններում կձևավորվեն թեմական կառույցներ:
Նոյեմբերի երկրորդ կեսին Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վրաստան կատարելիք Հովվապետական այցի առնչությամբ լուսաբանություններ տվեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Տեղեկացվեց, որ նկատի առնելով Համայն Վրաստանի Պատրիարք-Կաթողիկոս Իլիա Երկրորդի արտասահմանում բուժումից հետո վերականգնողական շրջանի անհրաժեշտությունը և պատրիարքի ցանկությունը` ուղեկցելու Նորին Սրբությանը Թբիլիսի և Ջավախք միջեկեղեցական և հովվապետական այցելության ողջ ընթացքում` Վրաց Եկեղեցին դիմել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերանայելու Հայոց Հայրապետի Վրաստան այցի թվականը: Գերագույն հոգևոր խորհուրդն ընդառաջ խնդրանքին հետաձգեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան` նկատի ունենալով հետաձգման վերաբերյալ նաև Վիրահայոց թեմի և Ջավախքի փոխառաջնորդության խնդրանքը:
Օրակարգում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի Հանրապետությունում ամուսնալուծությունների և ժողովրդագրական աճի խնդիրներին: Այս առնչությամբ Գերագույն հոգևոր խորհուրդ մտահոգություն արտահայտեց, ինչպես նաև քննարկեց այն ուղիները, որոնց միջոցով Հայոց Եկեղեցին կարող է նպաստել այդ խնդիրների հաղթահարմանը:
Ժողովը փակվեց Վեհափառ Հայրապետի ՙՊահպանիչ՚ աղոթքով:

No comments:
Post a Comment