HayNews.am. 13-11-2010- Լեհաստանում ընդունվել է մի օրենք, որով արգելվում է հասարակական վայրերում ծխելը, հայտնում է The Warsaw Voice-ը:
Նոր օրենքը պարտավորեցնում է չծխել հիվանդանոցներում, դպրոցներում, մարզասրահներում, ավտոբուսների կանգառներում, մանկական խաղահրապարակներում և հանգստի վայրերում:
Միևնույն ժամանակ արգելքը չի տարածվում գիշերային ակումբների, սրճարանների, պանդոկների վրա այն դեպքում, երբ ծխողների համար առանձին սենյակներ ու բաժիններ են հատկացված:
Օրենքը խախտողներն ստիպված կլինեն վճարել 160 դոլար: Նշվում է, որ 39 միլիոն բնակչություն ունեցող Լեհաստանում ծխում է 9 միլիոն մարդ:

No comments:
Post a Comment