Saturday, November 6, 2010

Ադրբեջանցի քաղաքագետ. ԱՄՆ-ի հայամետ դիրքորոշումը չի փոխվի

Diplomat.am. 5-11-2010- «Ամերիկայի քաղաքականությունը երկկուսակցական է և արմատային կերպով երբեք չի փոխվի, անկախ նրանից` իշխանությունում դեմոկրատներն են թե հանրապետականները: Ամերիկայի կառավարությունում հայամետ դիրքորոշումը եղել է դեռևս 1988 թվականից, և այն պահպանվում է մինչ օրս, ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների մոտ», -ասել է Ադրբեջանում հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզաձեն:
Խոսելով Ադրբեջանում Ամերիկայի դեսպան նշանակելու մասին, և մասնավորապես Մետյու Բրայզայի թեկնածության մասին, ադրբեջանցի քաղաքագետը նշել է, որ դեսպան նշանակելու գործընթացի երկարաձգումը կապված է ինչպես Ամերիկայի ներքին հարցերի, «այնպես էլ Օբամայի աշխատակազմի արտաքին քաղաքականության հետ, ինչն իհարկե, ինչ-որ բանից դժգոհ է»:

«Նրանք ուզում են Ադրբեջանից ինչ-որ բան ստանալ, և դա դեմոկրատիայի և մարդու իրավունքների հետ կապված չէ , այլ ԱՄՆ-ի պետական շահերի հետ է կապված: Նրանք դա չեն ստանա և իրենց դժգոհությունն են հայտնում կապված այն բանի հետ, որ դեսպան չեն նշանակում», -նշել է ադրբեջանցի քաղաքագետը:

Ընդ որում, Ալիզաձեն ընդգծել է, որ անկախ այն բանից Ադրբեջանում կա Ամերիկայի դեսպան թե ոչ, Վաշինգտոնն ունի բավարար հնարավորություններ, որպեսզի վարի իր քաղաքականությունն ու հասնի իր նպատակներին Ադրբեջանում:

No comments: