Saturday, November 6, 2010

Կանադայում Թուրքիայի դրոշները «փչացնում են ընդհանուր տեսարանը»

Tert.am. 5-11-2010- Կանադայի թաղամասերից մեկում տեղական ինքնակառավարման մարմինները իջեցրել են Թուրքիայի դրոշը: Այս մասին է տեղեկացնում է Toronto Star թերթը:
Կանադական պարբերականի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Օշավա քաղաքի թաղամասերից մեկում: Այն բանից հետո, երբ ազգությամբ թուրք Մահմուդ Բաքը Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրվա կապակցությամբ իր պատշգամբում կախել է թուրքական դրոշը, ՏԻՄ մարմինները պահանջել են հանել այն` ասելով, որ դա «փչացնում է թաղամասի ընդհանուր տեսարանը»: Մահմուդ Բաքը բողոքել է այդ որոշման դեմ` հայտարարելով, որ իրենց պատշգամբներից տարբեր ազգերի ներկայացուցիչներ ազատ կարողանում են կախել իրենց երկրների դրոշները: Այդ բողոքի հիման վրա թաղամասի իշխանությունները նամակներ են ուղարկել բնակիչներին` պահանջելով հանել դրոշները: Սակայն թաղամասի բնակիչները բողոքել են այդ որոշման դեմ, և ՏԻՄ մարմինները ստիպված են եղել հետքայլ անել` միևնույն ժամանակ չթույլատրելով Մահմուդ Բաքին թաղամասում բարձրացնել Թուրքիայի դրոշը:
Կանադական պարբերականի հետ զրույցում Մահմուդ Բաքը նշել է, որ պատրաստվում է բողոքել այդ որոշման դեմ` հայտարարելով, որ իր դեմ «իրականացվել է խտրականություն»:

No comments: