Saturday, November 6, 2010

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԿԶԱՐՄԱՑՆԻ

«Լրագիր» 5-11-2010- Նոյեմբերի 5-ին լրագրողները հարց են ուղղել Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին, թե արդյոք ԱՄՆ դեսպանը շարունակում է ջանք գործադրել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի շփում հաստատելու համար, ինչպես ամիսներ առաջ հրապարակվել էր հայաստանյան լրատվամիջոցներում:
Լեւոն Զուրաբյանը ասել է, թե այդպիսի ջանք երբեք չի եղել: Նա հավելել է նաեւ, թե եթե այդպիսի ջանք լինի, ապա ընդդիմությունը հաճելիորեն զարմացած կլինի դրանից: Նա բացատրել է, թե ինչու: Ըստ Լեւոն Զուրաբյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հետ երկխոսության կգնա միայն այն դեպքում, եթե քաղբանտարկյալները ազատ արձակվեն եւ բացահայտվեն մարտի 1-ի մարդասպանները:
“Ուրեմն, եթե ինչ որ մեկը հանձն է առնում նման հանդիպում եւ երկխոսություն կազմակերպել, առնվազն պետք է միջնորդի, որ այդ երկու խնդիրը լուծվեն: Ուստի, եթե ինչ որ մեկը լրջորեն զբաղվի այդ երկու խնդիրների լուծմամբ, մենք դա միայն կողջունենք եւ դա մեզ համար հաճելի անակնկալ կլինի”, ասում է Լեւոն Զուրաբյանը:

No comments: