Monday, November 8, 2010

Հայ տաքսիստներն ԱՄՆ-ում ցույցեր են կազմակերպում

HayNews.am. 8-11-2010- ԱՄՆ Սանտա Մոնիկա քաղաքում հայ տաքսիստները նոյեմբերի 9-ին ցույց են կազմակերպելու, որի միջոցով բողոքելու են քաղաքապետարանի մի շարք որոշումների դեմ: Բանն այն է, որ Սանտա Մոնիկայի քաղաքապետարանը որոշել է, որ քաղաքում առկա տաքսի-ծառայություն մատուցող ընկերությունների թիվը շատ է, ուստի և նրանք որոշել են նոր չափանիշներ սահմանել` մրցույթի միջոցով քանակը կրճատելու համար: Հայ տաքսի ընկերությունները կարողացել են իրենց ծառայությունները համապատասխանեցնել քաղաքապետարանի չափանիշներին, սակայն նրանց անհայտ պատճառով նոր արտոնագիր են ստացել միայն 5 կազմակերպություններ, որոնք բոլորն էլ ունեն արաբական ծագում: Այժմ, արդեն, հայ տաքսիստները և տեղական հայկական կազմակերպությունները ցույց են անցկացնելու` բողոքելու քաղաքապետարանի այս նոր և անհասկանալի որոշման դեմ:

No comments: