Friday, November 26, 2010

ՎԱՂԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱԿՑԻԱ` Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ

Այսօր նոյեմբերի 26-ին, ժամը 13.00-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա Հայաստանի լրագրողների ակցիան, որի ժամանակ կբարձրացվի Կոշ քրեակատարողական հիմնարկի պատժախցում պահվող, Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգության հարցն ու նրան անհապաղ ազատ արձակելու պահանջը:
Բոլոր լրագրողները հրավիրվում են մասնակցելու ակցիային` ի ցուցադրություն բացառիկ մասնագիտական համերաշխության:

No comments: