Friday, November 26, 2010

Թուրքական հայտնի սերիալում այլեւս չեն օգտագործի «գյավուր» դիմելաձեւը

News.am. 25-11-2010- Թուրքական հայտնի «Այնպես կանցնի ժամանակը» հեռուստասերիալում Կարոլին անունով օտարեկրացուն այլեւս չեն անվանի «գյավուր»:
Թուրքական Heberturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների պաշտպանության վարչությունը պահանջել է, որ հիշյալ հեռուստասերիալի մեջ օտարերկրացի Կարոլիանին այլեւս չանվանեն «գյավուր»:
Մարդու իրավունքների պաշտպանության վարչության պետ Մեհմեդ Յըլմազը նշել է, թե հեռուստասերիալում այլեւս չի հնչելու «գյավուր» բառը, իսկ այն բառերը, որոնք կպարունակեն վիրավորանք եւ կունենան ռասիստական ուղղվածություն, կընդմիջվեն «տու»-երով։
Նշենք, որ Թուրքիայում բազմաթիվ բողոքներ են եղել «Այնպես կանցնի ժամանակը» սերիալում օտարերկրացների նկատմամբ վիրավորանք արտահայտող «գյավուր» բառի օգտագործման համար:

No comments: