Monday, November 8, 2010

Հայ պատգամավորները կոչ են արել Կարմիր խաչին` հատուկ ուշադրություն դարձնել հայ հովվի մահվան փաստի վրա

Այն փաստը, որ Ադրբեջանն սկսել է գերիների փոխանակում իրականացնել Լեռնային Ղարաբաղի հետ, եւս մեկ փաստ է, որ Բաքուն ճանաչում է Ստեփանակերտը որպես բանակցությունների լիիրավ կողմ, ինչպես 1994թ. հրադադարի պայմանագրի ստորագրման ժամանակ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Դաշնակցություն խմբակցության պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ Ադրբեջանն անգամ գերիների կամ զոհերի դիակների փոխանակումն է փորձում շոու սարքել՝ չկորցնելով հերթական ռազմատենչ հայտարարություններն անելու շանսը:
Կարապետյանը նշել է, որ իր ղեկավարած հանձնաժողովը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ հատուկ ուշադրություն դարձնել ադրբեջանական գերության մեջ մահացած հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի մահվան հանգամանքներին: «Դիակի փորձաքննությունը ցույց է տվել, որ պատանին մահացել է անմարդկային կտտանքների արդյունքում, եւ ԿԽՄԿ-ն պետք է հաշվի առնի այդ փաստը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- ընդգծել է պատգամավորը:

No comments: