Monday, November 8, 2010

Իսրայելում թուրք պատգամավոր են ձերբակալել

Tert.am. 8-11-2010- Թել Ավիվի օդանավակայանում ձերբակալվել է Շվեդիայի Ռիկսդագի ազգությամբ թուրք խորհրդարանական Մեհմեթ Քափլանը:
ANF գործակալության փոխանցմամբ` Քափլանի հետ միասին օդանավակայանում ձերբակալվել է Շվեդիայի Ship To Gaza կազմակերպոււթյան ակտիվիստ, ազգությամբ հրեա Դրոր Ֆեյլերը:
Գործակալության տեղեկացմամբ` Թել Ավիվի օդանավակայանում մաքսատան աշխատակիցների կողմից համապատասխան զննում անցնելուց հետո Քափլանն ու Ֆեյլերը ձերբակալվել են և առաջիկայում կարտաքսվեն Իսրայելից:
Այդ ընթացքում Իսրայելում Շվեդիայի դեսպանատունը քայլեր է ձեռնարկում խնդրի լուծման առնչությամբ:
Հիշեցնենք, որ Մեհմեթ Քափլանն այն ակտիվիստների թվում էր, որոնք այս տարվա մայիսին «Ազատության տորմիղով» մեկնում էին Գազա:

No comments: