Monday, November 8, 2010

Թուրքիայում ՆԱՏՕ-ի հրթիռային համակարգերի տեղակայումը սպառնում է Իրանի ազգային շահերին

Panorama.am. 8-11-2010- Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հրթիռային պաշտպանության համակարգերի (ՀՊՀ) տեղակայվելն ուղղված է Իրանի ազգային շահերի դեմ, և Թուրքիան, որպես մուսուլմանական երկիր, չպետք է համաձայնվեր իր տարածքում տեղակայել այլ երկրների հրթիռային համակարգեր, որոնք կօգտագործվեն մուսուլմանների վրա հարձակաման համար:
Այդ մասին հայտնում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:
«Թուրքիան համաձայնվել է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի ՀՊՀ-երը և այդ մասին պաշտոնապես կհայտարարվի նոյեմբերի 18-ին կայանալիք ՆԱՏՕ- անդամ երկրների հերթական համաժողովի ժամանակ: Թուրքիայի կառավարությունը համաձայնվել է գնալ այդ քայլին` առաջ քաշելով 3 նախապայման:
ա)Ամերիկյան ՀՊՀ-երի փոխարեն, պետք է տեղակայվեն ՆԱՏՕ-ի ՀՊՀ-եր, բ) ՀՊՀ-եր պետք է տեղակայվեն ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներում, գ) Թուրքիան դեմ է, որ հրթիռային համակարգերի ուղին շեղվի այն երկրների ուղղությամբ, որոնք նախկինում ընդգրկված էին «Սառը պատերազմի» տիրույթում»,-նշված է իրանական կայքում:
Հիշեցնենք, որ իրանական «արաննյուզ.իռ» կայքի փոխանցմամբ` վերջերս Անկարայի համալսարանի դասախոս, քաղաքագետ Հասան Քենին տեսակետ էր հայտնել, որ եթե Թուրքիան համաձայնվի իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերը, ապա Իրանը Սիրիայի և Լիբանանի և մնացյալ բոլոր շիական խմբերին կմոբիլիզացնի ընդդեմ Թուրքիայի:

No comments: